National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2022
Ամփոփվել են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները
1 / 3

Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով: Օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, եւ ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման էր: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ պատվիրակության ղեկավարի` ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն, 13 երկրների մեծ մասը դեմ է քվեարկել, եւ Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը եւ լքել է դահլիճը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` բավականին լարված են ընթացել տնտեսական-սոցիալական բնույթի զեկույցների քննարկումները:

Լարվածությունը դարձյալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Հակամարտության ազդեցությանը վերաբերող հատվածներում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձեւակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձեւակերպմամբ:

«Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի եւ զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարեւան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գեւորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը: «Ադրբեջանը չմասնակցեց քվեարկությանը, եւ սա նույնպես գնահատում ենք իր բնույթով որոշակի հակառուսական գործողություն»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Խոսելով ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցներից մեկի մասին` Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նշված զեկույցի նախնական տարբերակում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կար, սակայն մինչեւ լիագումար նիստը հեղինակն այդ պարբերությունը հանել էր: Հայկական կողմն առաջարկել է այդ պարբերությունը նույնությամբ վերականգնել: «Ստացանք հետաքրքիր քվեարկության արդյունքներ. Հայաստանը բնականաբար կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` դեմ, մնացած բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, ձեռնպահ են քվեարկել: Ցավոք սրտի, սա է իրականությունը, որը հետաքրքիր վերլուծությունների տեղիք է տալիս»,- նշել է Գեւորգ Պապոյանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am